Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:47

Հայ 7 ըմբիշ Ստամբուլում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Հայ 7 ըմբիշ Ստամբուլում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների այն մարզիկների անունները, որոնք մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին: ԿԳՄՍ-ից հայտնել են, որ վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ:

Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում մրցագորգ դուրս կգան և Օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), ազատ ոճի ընտրանու կազմում՝ Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Նախարարությունից տեղեկացրել են, որ մրցաշարին 93 երկրի ավելի քան 510 ըմբիշ է հայտավորվել: Վարկանիշային մրցաշարում կխաղարկվի Օլիմպիական 54 ուղեգիր՝ յուրաքանչյուր քաշային կարգում 3-ական: Ստուգատեսի ավարտից հետո հայտնի կդառնան Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բոլոր 288 մասնակից ըմբիշները:

Հայ ըմբիշներից դեռևս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: Հայ ըմբիշներն ապրիլին չեն մասնակցել Բաքվի մայրցամաքային մրցաշարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+