Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:47

Հայ ըմբիշները չեն մասնակցի Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին

Հայ ըմբիշները չեն մասնակցի Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին
Հայ ըմբիշները բաց կթողեն Բաքվի մայրցամաքային մրցաշարն ու միանգամից կմասնակցեն Ստամբուլում կայանալիք մարզաձևի համաշխարհային օլիմպիական որակավորման փուլին, հաղորդում է օլիմպիական նորությունների Inside թե Games կայքը: «United World Wrestling-ի կանոնների համաձայն՝ երկիրը չի կարող մասնակցել համաշխարհային որակավորման փուլին, եթե բաց է թողում մայրցամաքային որակավորման փուլը։ «Հայաստանը բացառություն կլինի, սակայն հայ ըմբիշները, ի տարբերություն իրենց մրցակիցների, Փարիզ-2024-ին մասնակցելու հնարավորություն կունենան ոչ թե երկու, այլ մեկ անգամ»,- գրել է պարբերականը։ Բաքուն ըմբշամարտի եվրոպական որակավորումը կընդունի ապրիլին, իսկ համաշխարհային որակավորման մրցաշարը կանցկացվի Ստամբուլում՝ մայիսի 9-12-ը: Կայքը հիշեցրել է, որ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ հրկիզել էին Ադրբեջանի դրոշը, ինչից հետո ադրբեջանցի ծանրորդները չէին շարունակել մասնակցությունը և ստիպված էին եղել օլիմպիական քաշային կարգերում արդյունքները փոխարինել այլ մրցաշարերում: «Քանի որ նախադեպն արդեն ստեղծվել է, նման հարցումներ կարող են արվել ապագայում»,- հստակեցրել է կայքը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել էր Երևանում՝ 2023 թվականի ապրիլի 15-23-ը: Առաջնությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ադրբեջանական 12 հոգանոց պատվիրակություն, 4-ը մարզիկներ էին։ Հայ դիզայներ Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին՝ առաջնության բացման արարողության ժամանակ, հրկիզել էր Ադրբեջանի դրոշը, նրան ձերբակալել, ապա ազատ էին արձակել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+