Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:50

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ)  և  Նարեկ Մանասյանը (92 կգ), դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Առաջնությունն ընթանում է ապրիլի 18-28-ը։

48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հարությունյանն ուժերը չափել է սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ և 4:1 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ, եզրափակչում նա կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Էդմոնդ Խուդոյանի հետ: Հայ բռնցքամարտիկը ԵԱ-ում պայքարն սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մանասյանը եզրափակչի ուղեգիրը նվաճել է՝ հաղթելով Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորեն Ալֆոնսոյին։ Մանասյանը մեկնարկում 4:0 հաշվով առավելության էր հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Զապլիտնիին:

Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Արթուր Բազեյանը (57 կգ),  Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ), նվաճել են բրոնզե մեդալներ։

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի եզրափակչի ուղեգրի համար պայքարել է իռլանդացի Սվինի Շանոյի հետ՝ զիջելով մրցակցին: Քառորդ եզրափակչում Անուշն ավելի վաղ մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։

Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը 70 կգ քաշայինների կիսաեզրափակչում մենամարտել է ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ և զիջել մրցակցին:

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կիսաեզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էդուարդ Սավինի հետ և զիջել մրցակցին՝ բավարարվելով բրոնզե մեդալով: Հայ բռնցքամարտիկը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել լեհ Յակուբ Կրժպյեդի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Կանոնիկո Զուզեպեիհետին:

60 կգ քաշային Արթուր Սահակյանը եզրափակչի ուղեգրի համար պայքարել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ռադոսլավ Ռոսենովի հետ, սակայն զիջել է մրցակցին։ Սահակյանը 1/8 եզրափակչում մենամարտել էր Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ քառորդ եզրափակչում 5:0 հաշվով առավելության էր հասել Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ:

67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել նաև Արարատ Հարությունյանը՝ կիսաեզրափակչում զիջելով Ռուսաստանը ներկայացնող Տարխան Իդիգովին: Որակավորման փուլում Հարությունյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել լեհ Մատեուս Գրեժբերին, իսկ քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչի նկատմամբ:

Նշենք՝ Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության մենամարտերը սպասարկում է նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+