Հայաստանում կստեղծվի իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիա, հայտարարությունը տարածվել է իտալական ակումբի սոցցանցերի էջերում:
«Հուզիչ նորություն: Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանը դարձել է Յուվենտուսի ակադեմիայի նախաձեռնության մի մասը և առաջիկա մրցաշրջանից ակտիվ գործունեություն կսկսի խաղադաշտում»,- նշվում է Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...






































