Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:31

Խաչանովի և Ռուբլյովի խաղի արդյունքում Արցախից բռնի տեղահանվածների համար 100 000 դոլար է հավաքվել

Խաչանովի և Ռուբլյովի խաղի արդյունքում Արցախից բռնի տեղահանվածների համար 100 000 դոլար է հավաքվել

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Գլենդելի մասնաճյուղի նախաձեռնությամբ մարտի 16-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Homenetmen Glendale Ararat» ակումբի կորտում թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովն Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու նպատակով բարեգործական հանդիպում են անցկացրել, հայտնել են «Homenetmen Glendale Ararat» ակումբից։

Խաղի արդյունքում հավաքված ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածներին։ Ըստ Thearmenianreport.com-ի՝ Արցախից բռնի տեղահանվածների համար 100 000 դոլար է հավաքվել։ 

Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով: Ռուբլյովն այս միջոցառմանը մասնակցել է առաջին անգամ, Խաչանովը՝ երկրորդ անգամ։

Բարեգործական խաղի անցկացման մասին հայտնի էր դարձել մարտի 1-ին։ 2023-ին Խաչանովն ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում Արցախին նվիրված բարեգործական ակցիայի էր մասնակցել։ 2023-ի հունվարին ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը գրել էր՝ «Artsakh, stay strong» («Արցա՛խ, դիմացի՛ր»): Խաչանովը ներկայումս Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Նա հաղթել է չորս միջազգային մրցաշարերում և ապահովել արծաթե մեդալ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում։ 

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը։ Անհետ կորածների թիվը 42 է։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+