Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, հայտնում է armsport.am-ը:
Վաղը պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի խաղարկությունն ընթանում է փետրվարի 22-25-ը՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում: Այն վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Փետրվարի 18-ին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ էր նվաճել: Փետրվարի 17-ին մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ էր նվաճել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







