2023թ․ հայ մարզիկները նվաճել են 435 մեդալ, սակայն առջևում կան մրցաշարեր, որոնցից լուրջ ակնկալիքներ ունենք, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Նախորդ տարի, երբ հայ մարզիկները նվաճեցին 307 մեդալ, խոսում էինք այն մասին, որ սա պատահականություն է, հաճելի անակնկալ և դժվար թե նման քանակի մեդալներ լինեն։ Սակայն փորձը ցույց տվեց, որ Հայաստանի ներուժն ավելին է»,- նշել է Գիլոյանը։
Նա հավելել է, որ սա այն դեպքում, երբ գրեթե չունենք ենթակառուցվածքներ, և դրական է գնահատել այն, որ ՀՀ կառավարությունը նպատակ է դրել և իրականացնում է շինարարական բազմաթիվ ծրագրեր։
«Շուտով Արմավիրի մարզում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցը, 2024-ին՝ գեղարվեստական մարմնամարզության և հեծանվային սպորտի մարզադպրոցները Երևանի Շենգավիթ համայնքում, ևս մեկ տարի հետո՝ Արթուր Ալեքսանյանի անվան հսկայական մարզահամալիրը»,- ասել է փոխնախարարը։
Գիլոյանի խոսքով՝ Հայաստանը հայտ է ներկայացնելու՝ ըմբշամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը (72 կգ) կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին...