Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:57

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթանակ է տարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Նա առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակի նկատմամբ:

Տղաների պայքարում մեկնարկային գոտեմարտերում հաղթանակներ են տարել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Հենրիխ Ճղրիկյանը (91 կգ):

Մ-22 ԵԱ գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մենամարտել է ռումինացի Մարիան Սալիի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ նոկդաունի ենթարկելով մրցակցին։

Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը մեկնարկում մեծ առավելությամբ պարտության է մատնել հունգարացի Ռոբերտ Շիկին, ընդ որում 3-րդ ռաունդի վերջում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը մեկնարկում 5։0 հաշվով առավելության է հասել Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանի նկատմամբ։

67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, հաղթանակի է հասել իռլանդացի Գարեթ Գիֆոռդի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 0։5 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդներում մեր մարզիկը բեկել է մենամարտի ընթացքը: Երրորդ ռաունդում Հարությունյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Միշել Սիմենսի նկատմամբ:

91 կգ քաշայինների պայքարում էլ Հենրիկ Ճղրիկյանը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Ջումկա Ջաիանի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցում են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռինգ դուրս կգան Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Հաղթանակների դեպքում՝ նրանք կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+