Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 աշխարհի ազատ ոճայինների առաջնությունում հայ ըմբշամարտիկ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Մեժլումյանը (61 կգ) 11։00 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իվան Գրոմիկոյին։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ ՀՀ մեկ այլ ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը (վնասվածքի պատճառով) 11։00 հաշվով պարտվել է ամերիկացի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ։
Ավելի վաղ Մեժլումյանը 11։00 հաշվով հաղթել էր նաև ամերիկացի ըմբիշին, հաղթանակներ էին գրանցել նաև՝ Տիգրան Ղազարյանը, Սերգեյ Սարգսյանը և Մանվել Խնձրցյանը։
Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին և կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ներկայումս մարզչական գործունեություն ծավալող Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ․ Championat.com-ի փոխանցմամբ՝ հայտնել է...






































