Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոսկե մեդալներ են նվաճել Սերբիայի առաջին լիգայում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում։
Թիմում ընդգրկված են նաև կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը:
«Ցրվենա Զվեզդա»-ն բրոնզե մեդալ է նվաճել նաև կանանց Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-7-ն Ալբանիայում:
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...





































