Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:26

Ըմբշամարտի ԱԱ․ հայ մարզիկները հաղթել են մրցակիցներին

Ըմբշամարտի ԱԱ․ հայ մարզիկները հաղթել են մրցակիցներին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը սեպտեմբերի 18-ին հաղթական մեկնարկներ են ունեցել Հայաստանը ներկայացնող մարզիկները, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, Մ23 Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը պայքարն սկսել է 1/16 եզրափակչից։ Նյուգրուն Սկրյաբինի հետ մրցապայքում Թևանյանը 9-0 հաշվով հաղթանակ է տարել։

97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը պայքարն սկսել է 1/32-ից և ուժերը չափել շվեյցարացի Սամուել Շերերի հետ։ Մեկնարկային գոտեմարտում Սարգսյանն 8:6 հաշվով հաղթել է շվեյցարացի Շերերին։

Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը ևս շանս չի տվել մրցակցին սփոփիչ գոտեմարտում։ Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է չինացի մրցակցին։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մենկարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, հայ մարզիկները հաղթանակով էին մեկնարկել։  Աշխարհի առաջնության մեդալակիր, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից և ուժերը չափել ուկրաինացի Կամիլ Կերիմովի հետ։ Հարությունյանը հաղթանակել էր 14։3 հաշվով։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն և Մ23 ԱԱ բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում հանդիպել էր վենեսուելացի Մոնտերո Չիրինոսի հետ։ Ալիխանյանը Չիրինոսի նկատմամբ հաղթանակ էր տարել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+