Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը վստահ հաղթանակ է տոնել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Սայ Բրուններին։
Հիշեցնենք, որ Գասպար Տերտերյանը դարձել է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։
Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը աստղ կստանա «Փառքի ծառուղում», hայտնել է դրա ստեղծողն ու ադմինիստրատորը՝ Հոլիվուդի առևտրի...





































