Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:55

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները ֆանտաստիկ հաղթանակներ են գրանցել

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզիկները ֆանտաստիկ հաղթանակներ են գրանցել

Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը երկրորդ ֆանտաստիկ հաղթանակն է գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Մեր մարզիկը երկրոդ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում` այս անգամ պարզապես ջաղջախելով բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Անգլիայի ներկայացուցչին։

Հայ բռնցքամարտիկը 5 անգամ նոկդաունի է ենթարկել Ջոն Ռիչարդսոնին ու հաղթել ժամանակից շուտ։ Ֆեդերացիայից հայտնում են, որ հուլիսի 24-ին ասպարեզ դուրս եկած մեր բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել։ 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը հսկայական առավելություն է ունեցել էստոնացի մրցակցի նկատմամբ․ երկրորդ ու երրորդ ռաունդերում բոլոր մրցավարները 10։8 հաշվով  հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։ Գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ է գրանցել նաև Սպարտակ Նահապետյանը․ 57 կգ քաշային հայ մարզիկը մրցել է ալբանացի Բույար Հեկուրի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չի տվել մրցակցին: 54 կգ քաշային Տիգրան Մակիչյանը, մրցելով Մոնտենեգրոն ներկայացնող Դանիլո Մարկովիչի հետ, նոկդաունի է ենթարկել նրան ու հաղթել 10:8 հաշվով։

Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+