Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:05

Եվրոպայի առաջնություն․ պատանի հայ ծանրորդները 3-րդ ոսկե մեդալն են նվաճել

Եվրոպայի առաջնություն․ պատանի հայ ծանրորդները 3-րդ ոսկե մեդալն են նվաճել

Հայաստանը երկամարտի երրորդ ոսկե մեդալն է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մ17 տարեկանների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 209 կգ արդյունքով (92+117) դառնալով ոսկե մեդալակիր: Ամրոյանը պոկում և հրում վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմն արդեն 7 մեդալ է նվաճել երկամարտում: Արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հուլիսի 6-ին Հայաստանի ներկայացուցիչներից պատանեկան ԵԱ-ի հաղթող էին ճանաչվել նաև ծանրորդներ Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ):

Տեսանյութում երկիրը պատվով ներկայացրած Աննա Ամրոյանն է, որը ՀՀ օրհներգի ժամանակ չի կարողանում զսպել հույզերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+