Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակում է՝ հունիսի 12-ին կազմակերպության կայքում հրապարակված թարմացված տարբերակով։
Վերջին անգամ մարզիկը լավագույն 10-յակ է մտել 2019 թվականի հոկտեմբերին։
Ավելի վաղ Խաչանովն ամփոփել էր իր ելույթը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Քառորդ եզրափակչում նա պարտվել էր Նովակ Ջոկովիչին (6:4, 6:7 (0:7), 4:6, 4:6):
«Չկա ափսոսանք. ևս մեկ լավ ելույթ Մեծ Սաղավարտի մրցաշարում. Գիտեք, ես արդեն մի քանի տարի է ասում եմ, որ իմ նպատակը լավագույն 10-յակ վերադառնալն է։ Իհարկե, սա վերջնական նպատակ չէ, բայց, այնուամենայնիվ, լավ է, որ կա։ Գլուխս բարձր եմ վերադառնում տուն»,- ասել էր Խաչանովը։
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...





































