Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Նարեկ Մանասյանը մեկնարկել է տպավորիչ հաղթանակով՝ մրցակցին ենթարկելով նոկդաունի։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
92 կգ քաշային հայ մարզիկը պայքարն սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ հաղթել է Կոտդիուվարի ներկայացուցիչ Վիլիամ Մբանգիին։ 2-րդ ռաունդում Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։
Մենամարտից հետո Մանասյանը նշել է, որ լավ մարզավիճակում է, եկել է աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալի հետևից։
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):
Մանուէլ Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի շախմատի մրցաշարում
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում անցկացված շախմատի երրորդ փառատոնի հաղթող, հաղորդել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի ներկայացուցիչը...