Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:06

FIFA The Best. Հայաստանի հավաքականների մարզիչների և ավագների քվեարկությունը

FIFA The Best. Հայաստանի հավաքականների մարզիչների և ավագների քվեարկությունը

Հայաստանի ազգային հավաքականի և կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները և ավագները մասնակցել են FIFA The Best  տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի և դարպասապահի քվեարկությանը և ընտրել են իրենց կարծիքով լավագույններին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում ընտրել է Կիլիան Մբապեին, Լիոնել Մեսսիին և Ռոբերտ Լևանդովսկուն՝ համապատասխանաբար նշելով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներում։  Պետրակովի կարծիքով լավագույն մարզիչներն են Կառլո Անչելոտին, Լիոնել Սկալոնին և Դիդիե Դեշամը, իսկ լավագույն դարպասապահի կոչման համար նա նշել է Էդերսոնին, Տիբո Կուրտուային և Ալիսոն Բեքերին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով լավագույն ֆուտբոլիստներն են Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն և Լուկա Մոդրիչը։ Լավագույն մարզիչ անվանակարգում նա նշել է Կառլո Անչելոտիին, Լիոնել Սկալոնիին և Դիդյե Դեշամին, իսկ լավագույն դարպասապահ անվանակարգում նա նշել է Էմիլիանո Մարտինեսին, Տիբո Կուրտուային և Յասին Բունուին։

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը լավագույն ֆուտբոլիստուհի անվանակարգում նշել է Սեմ Քերին, Ալեքսիա Պուտեյասին և Բեթ Մեդին։ Լավագույն մարզիչ անվանակարգում՝ Սարինա Վիգմանին, Մարտինա Վոս-Թեքլենբուրգին և Սոնիա Բոմպաստորին, իսկ լավագույն դարպասապահ անվանակարգում՝ Մերլե Ֆրոմսին, Քրիստիան Էնդլերին և Մերի Էրփսին։

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինի կարծիքով լավագույն ֆուտբոլիստուհիներն են Ալեքսիա Պուտեյասը, Բեթ Մեդը և Ալեքսանդրա Պոպը։ Լավագույն մարզիչ անվանակարգում նշել է Սարինա Վիգմանին, Մարտինա Վոս-Թեքլենբուրգին և Սոնիա Բոմպաստորին, իսկ լավագույն դարպասապահ անվանակարգում՝ Մերի Էրփսին, Սանդրա Պանոսին և Ան-Կատրին Բերգերին։

FIFA The Best մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+