Հինգ հայ բռնցքամարտիկ դուրս է եկել «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Սլովենիայում ընթացող միջազգային մրցաշարի ոսկե մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշքային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 86 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն ու 92 կգ քաշային Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։
Ֆեդերացիան հայտնում է նաև, որ ևս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը Դավիթ Չալոյանն ու Ջանիկ Սահակյանը, բավարավել են բրոնզե մեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







