Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:36

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նախապատրաստվում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նախապատրաստվում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

Մեր թիմը Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում:

Ռեքս Քալամյանի գլխավորությամբ թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել՝ բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ: Հավաքականի մարզումներին դեռևս չի մասնակցում Անդրե Սպայթ Մկրտչյանը, որն այս գիշեր կժամանի Հայաստան, և Քրիս Ջոնսը, որը հավաքականին կմիանա Ֆրանսիայի չեմպիոնի
կոչման եզրափակիչ շարքի ավարտից հետո։

Ամերիկյան «Դետրոյթ Փիստոնսի» օգնական մարզիչ Ռեքս Քալամյանը, որն արդեն շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում, ասում է, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում:

«‎Շատ գոհ եմ այն ամենից, ինչ տեսա այստեղ: Պայմանները շատ լավն են: 2-3 ամիս կապի մեջ եմ եղել հավաքականի բասկետբոլիստների հետ: Տղաները լավ մարզավիճակում են: Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու: Այս պահի համար ամենակարևորն այն է, որ ձևավորվենք որպես մեկ միասնական թիմ և բարելավենք թիմային համագործակցությունը: Պետք է շատ արագ դառնանք թիմ, և ոչ 12 անհատ մարզիկներ»:

Մարզչի խոսքով՝ իր նպատակը հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է. «Կարծում եմ՝ լավ հիմք ունենք: Իսկապես շատ եմ հավանել հայ բասկետբոլիստներին, նրանց որակներն ու հմտությունները: Պետք է ամեն ինչ անենք հայկական բասկետբոլը զարգացնելու համար: Հարցը կոնկրետ մեկ մրցաշարը, կամ մարզումը չէ. առաջնայինը հայկական բասկետբոլի ապագան է»:

Քալամյանն ասում է՝ իր համար մեծ պատիվ է պատմական հայրենիք վերադառնալն ու Հայաստանի հավաքականը գլխավորելը. «Իմ հայրենիքում աշխատելու հնարավորություն ունենալը մեծ պատիվ և առավելություն է ինձ համար: Շատ ոգևորված եմ: Վերջին անգամ 21 տարի առաջ էի եղել Հայաստանում: Շատ բան է փոխվել: Շատ եմ սիրում Հայաստանը. երկիրը մեծ էներգիա ունի: Ընտանիքս ևս շատ ոգևորված է: Գիտեմ, որ տատիկս էլ, եթե ողջ լիներ, շատ ուրախ կլիներ իմանալով, որ ես գլխավորում եմ Հայաստանի հավաքականը»:

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի նախագահ, մարզաձևի հանրապետական ֆեդերաիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ևս մեկնաբանել է թիմի մարզումներն ու նախապատրաստական փուլը:

Ռեքս Քալամյանն ավելի վաղ հրապարակել էր այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ՝
Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ), Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ), Մխիթար Վարդանյան («Ուրարտու»), Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»), Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ), Մեթյու Մադոյան (առանց ակումբի), Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ), Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա),

Հարձակվողներ՝

Հայկազ Գրիգորյան («Գյումրի»), Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),
Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»), Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ),

Կենտրոնականներ՝

Զաք Թավիթյան («Ցենտրո Բասկետ», Իսպանիա), Արկադի Մկրտչյան («Ուրարտու»), Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»):

Նշենք, որ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+