Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 2021 թվականի լավագույն երիտասարդ խաղացող։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը։
Զախարյանը 18 տարեկան է, 2021 թվականին ՌՊԼ-ում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Քվեարկությանը մասնակցել են ՌՊԼ ակումբների ղեկավարներն ու մարզիչները, երիտասարդական և ազգային հավաքականների մենթորները, Ռուսաստանի ֆուտբոլի միության, ՌՊԼ-ի, Ֆուտբոլի ազգային լիգայի, մանկական ֆուտբոլի լիգայի ներկայացուցիչներ, ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող կազմակերպություններ, լրագրողներ։
Անցյալ տարի Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Իգոր Դիվեևը ճանաչվեց ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ խաղացող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







