Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է՝ ում է համարում աշխարհի լավագույն մարզիչը։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային համարում է աշխարհի լավագույն մարզիչը, հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը նշել է, որ Գվարդիոլային հարգում եմ որպես խաղացող և մարզիչ․ նրան համարում աշխարհի լավագույն մարզիչը:
«Իհարկե, ինձ հաճելի է հանդիպել նրան և խաղալ նրա թիմերի դեմ»,- ասել է Զիդանը։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







