Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:28

Լրագրողները որոշեցին Հայաստանի ԶԼՄ-ների շախմատի չեմպիոնին

Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից ճանաչվեց ԶԼՄ-ների միջև շախմատի 6-րդ մրցաշարի հաղթոր,որը նրա 5-րդ հաղթանակն է այց մրցաշարում:

Մրցաշարը տեղի ունեցավ մարտի 27-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երևանի շախմատի տանը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ ու Երևանի շախմատի ֆեդերացիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան»:

Երկրորդ տեղը գրավեց Արա Նալբանդյանը «Սպուտնիկ Արմենիի» գործակալությունից, իսկ երրորդ մրցանակակիր ճանաչվեց Արարատ Պետրոսյանը «Արմենպրես» գործակալությունից:

Գավաթներ, մեդալներ և գումարային մրցանակներ 1-3 տեղերը գրաված մասնակիցներին փոխանցեցին Հայաստանի 2021 թվականի արագ շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը և «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Մրցաշարն անցավ արագ շախմատի մրցակարգով, այն բաղկացած էր 7 մրցափուլից՝ ամեն խաղի համար մասնակիցներին տրամադրվեց 7 րոպե և 5 վարկյան՝ լրացուցիչ ամեն քայլի համար:

Մրցաշարին մասնակցեցին ԶԼՄ-ների 18 ներկայացուցիչներ:

«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև, որը դարձել է արդեն ավանդական, նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին այս մրցումների աջակցման համար», — նշեց «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, վերջին մրցաշարում 2019 թվականին հաղթող է ճանաչվել «Ֆուտբոլ պլյուս» թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր, ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սուրեն Բսղդասարյանը, իսկ մնացած չորս մրցումներում՝ 2015, 2016, 2017 և 2018 թվականներին, ինչպես նաև այս մրցաշարի հաղթող է ճանաչվել Վադիմ Մկրտչյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+