Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Եսիրո Մորին չորեքշաբթի հայտարարել է, որ 2021-ի Օլիմպիադան կարող է անցկացվել առանց հանդիսատեսի, եթե պանդեմիայի պատճառով չստացվի մրցումներ անցկացնել տրիբունաներում երկրպագուների ներկայությամբ, գրում է NHK-ն:
Ավելին, 2021 թվականի Օլիմպիական խաղերի չեղարկման հավանականություն կա, ասել է Մորին։
Ճապոնիայում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 35 տոկոսը կարծում է, որ խաղերը պետք է հետաձգել, 31 տոկոսը՝ ընդհանրապես չեղարկել: Օլիմպիադայի անցկացման օգտին հանդես է եկել հարցվածների միայն 26 տոկոսը:
Նշենք, որ Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դրանք ստիպված են եղել տեղափոխել մեկ տարով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







