Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է մրցակցին՝ դուրս գալով Պեկինում անցկացվող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան, հայտնել է Сhempionat.com-ը։
Աշխարհի դասակարգման 26-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Խաչանովը մրցաշարի առաջին շրջանում երկու սեթում՝ 6։3, 6։3 հաշվով, հաղթել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին, որն աշխարհի 5-րդ ռակետն է։ Հանդիպումը տևել է 1 ժամ 13 րոպե։ Խաչանովը կատարել է 4 էյս, թույլ տվել 2 կրկնակի սխալ և 4 բրեյք-փոյնթից իրացրել 3-ը։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կորոշվի սլովակ Ալեքս Մոլչանի և ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշի հանդիպման արդյունքում։Կարդացեք նաև՝
Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը US Open-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







