Խառը մենամարտերի մարտիկ, ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Էդմեն Շահբազյանը Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային, հայտնել են մրցաշարի պաշտոնական կայքում։
Միջին քաշային կարգի մենամարտն ավարտվել է երրորդ ռաունդից հետո։ Մրցավարները հաղթանակը միաձայն շնորհել են Շահբազյանին՝ 29:28, 29:28 և 30:27 հաշվով։
Մենամարտի առաջին հատվածում Շահբազյանն ավելի հաշվարկված է գործել՝ հարվածներ հասցնելով մրցակցի ոտքին և աշխատելով բռունցքներով։ Երկրորդ հատվածում Ֆերեյրան մեծացրել է ճնշումը։
UFC 331-ի մենամարտում ավելի վաղ Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն նոկաուտով հաղթել էր բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







