«Արարատ-Արմենիա»-ն և լեհական «Լեխիա Գդանսկ»-ը համաձայնության են եկել ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ, հայտնում է հայկական ակումբը։
Նշվում է, որ լեհական ակումբը ձեռք է բերել Սերոբյանի տրանսֆերային իրավունքը։ Միաժամանակ, ակումբները պայմանավորվել են, որ ֆուտբոլիստը մինչև 2027 թվականի հունվարի վերջը կշարունակի հանդես գալ «Արարատ-Արմենիայի» կազմում։
Սերոբյանը նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
2026/27 մրցաշրջանում ֆուտբոլիստը հասցրել է մասնակցել եվրագավաթների 8, ինչպես նաև Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Սերոբյանը «Լեխիային» կմիանա հաջորդ տարվա փետրվարի 1-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







