Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը կարող է ներգրավվել ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբի գնման գործարքում։
«Նանտի» սեփականատեր Վալդեմար Կիտան ակումբը գնելու առնվազն երեք առաջարկ է ստացել, որոնցից երկուսը կապված են բրիտանական հիմնադրամների հետ։ Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքում բազմիցս հնչել է նաև Բեքհեմի անունը, սակայն դեռևս հստակ չէ, թե ինչ կարգավիճակով նա կարող է ներգրավվել հնարավոր գործարքում։
73-ամյա Վալդեմար Կիտան «Նանտի» սեփականատերն է 2007 թվականից։ Նրա կառավարման տարիներին ակումբը երկու անգամ դուրս է մնացել Ֆրանսիայի Լիգա 1-ից՝ 2009 և 2026 թվականներին։
Ընթացիկ մրցաշրջանում «Նանտը» հանդես է գալիս Լիգա 2-ում և անհաջող է մեկնարկել՝ պարտվելով առաջին երեք հանդիպումներում և զբաղեցնելով վերջին տեղը մրցաշարային աղյուսակում։ Այս շաբաթ ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին։
Բեքհեմը ներկայումս «Ինտեր Մայամիի» համասեփականատերն է, ինչպես նաև մասնաբաժին ունի անգլիական «Սոլֆորդ Սիթիում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







