Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» միջազգային մրցաշարի հինգ խաղափուլից հետո վաստակել է 3 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-23-ը լեհական Պոլյանիցա-Զդրույ քաղաքում։ Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ։ Նրանք խաղում են շրջանային համակարգով։
Վեցերորդ խաղափուլը կկայանա օգոստոսի 20-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







