Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:31

Ըմբշամարտի ԱԱ․ երկու հայ մարզիկ հաղթել են՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի ԱԱ․ երկու հայ մարզիկ հաղթել են՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը հաղթել են մրցակիցներին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

77 կգ քաշային կարգում հանդես եկող Տերտերյանն ու 87 կգ քաշային Պետրոսյանը դուրս են եկել առաջնության կիսաեզրափակիչ։

Տերտերյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Զալան Տոպլակին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Գեորգի Գոգելավշվիլին։

Պետրոսյանը քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Ամիրհոսեյն Նեմատզադեի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Պետրոսյանը կմրցի Ավստրիայի ներկայացուցիչ Պոլ Մայերի հետ։

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս նաև Էդգար Պետրոսյանը (55 կգ), Մարատ Աճեմյանը (60 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), Յուրիկ Մխիթարյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Վահե Հովհաննիսյանը (82 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (130 կգ)։

Ազատ ոճում Հայաստանը ներկայացնում են Սաշա Պետրոսյանը (57 կգ), Գագիկ Ղազարյանը (61 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)։

Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը 50 կգ քաշային Սերինե Դիանան է։

Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 16-23-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+