Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նախատեսում է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է FightTime-ը։
«Ես նախ պետք է ավարտեմ UFC-ի հետ կապված իմ բոլոր աշխատանքները, ապա որակավորվեմ Օլիմպիական խաղերին, եթե կարողանամ հաղթել Ռուսաստանի կամ Հայաստանի առաջնությունում։ Կտեսնենք, թե որ երկիրը կներկայացնեմ»,- ասել է Ծառուկյանը Վյաչեսլավ Աբդուսալամովի հետ հարցազրույցում։
Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած RAF մրցաշարում Ծառուկյանը նոկաուտով հաղթանակ էր տարել ղազախստանցի Կուատ Խամիտովի նկատմամբ։ Միլուոքիում RAF 11-ում նա գլխավոր մենամարտում կմրցի ամերիկացի Քոլբի Քովինգտոնի հետ։
Ծառուկյանը կարող է վերադառնալ մրցահարթակ սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում կայանալիք UFC 331-ում։





































