Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի Յաշ քաղաքում ընթացող WTA-250 կարգի մրցաշարում՝ դուրս գալով երկրորդ փուլ, հայտնել է Сhampionat.com-ը։
Աշխարհի 224-րդ ռակետ Ավանեսյանը մեկնարկային խաղում 6:2, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային։
Հանդիպումը տևել է 1 ժամ 27 րոպե։ Թենիսիստուհիներից ոչ մեկը էյս չի կատարել։ Ավանեսյանը թույլ է տվել հինգ կրկնակի սխալ և իրացրեց ութ բրեյք-փոյնթից հինգը, իսկ Ուչիջիման կատարել է չորս կրկնակի սխալ և օգտագործել ութ հնարավորությունից երեքը։
Յաշի հողածածկ կորտերում անցկացվող WTA-250 մրցաշարը կտևի հուլիսի 13-19-ը։ Այսօր ավելի վաղ Հայաստանը ներկայացնող ազգությամբ ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան կարիերայի առաջին հաղթանակն էր տոնել WTA մրցաշարերի հիմնական ցանցում։






































