Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:22

Ֆուտբոլի ԱԱ-ում Ռոնալդուի վերջին խաղն ավարտվեց Պորտուգալիայի պարտությամբ

Ֆուտբոլի ԱԱ-ում Ռոնալդուի վերջին խաղն ավարտվեց Պորտուգալիայի պարտությամբ

Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ ութերորդ եզրափակչում 0:1 հաշվով պարտվել է Իսպանիայի հավաքականին, հայտնել է Сhampionat.com-ը։

Հանդիպմանը մասնակցած Կրիշտիանու Ռոնալդուն այդպես էլ չի կարողացել խաղային կարիերայի ընթացքում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Խաղից հետո Ռոնալդուն հայտարարել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունն իր համար վերջինն էր։

«Այո՛, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Հիմա մտածելու, ընտանիքիս հետ լինելու ժամանակ կունենամ։ Կյանքը շարունակվում է։ Վաղը կարթնանամ նույն տրամադրությամբ, ինչ այսօր։ Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի»,- ասել է Ռոնալդուն։

Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա հավաքականի հետ հասել էր կիսաեզրափակիչ, 2010 և 2018 թվականներին Պորտուգալիան դուրս էր մնացել 1/8-րդ եզրափակչից, 2014-ին չէր հաղթահարել խմբային փուլը, 2022-ին ավարտել էր պայքարը քառորդ եզրափակչում։

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարը մեկնարկել է հունիսի 11-ին, իսկ եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին՝ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։

Դիտեք նաև՝ 

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+