Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ղազախստանի դեմ ընկերական խաղում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 50-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Մաքսիմ Սամորոդովը։ 3 րոպե անց Հայաստանի ընտրանու պատասխան գոլը հեռահար հարվածով խփել է Էդուարդ Սպերցյանը։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 9-ին, մրցակիցը Մոլդովան է։



































