Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճել են աշխարհի 2027թ․ գավաթի ուղեգրեր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նրանք 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ տեղերը: Չեմպիոն է դարձել 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, ով 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:
Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, ով նույնպես 8 միավորով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը:
Առաջնության շրջանակներում Դավթյանը լրացրել էր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ միջազգային վարպետի երկրորդ նորման:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Էմին Օհանյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արթուր Դավթյանը վաստակել են 7,5 միավոր, Մանուէլ Պետրոսյանը՝ 7, Վահե Սուքիասյանը, Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Համբարձումյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Մարիամ Մկրտչյանը՝ 6,5, Հայկ Երիցյանը՝ 5, Րաֆֆի Ղազարյանը՝ 4,5 միավոր։
Ապրիլին Մարտիրոսյանը հաղթել էր Titled Tuesday մրցաշարում՝ 9-ը պարտիա անընդմեջ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ և 11 հնարավորից վաստակելով 10 միավոր։






































