Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայ երիտասարդ շախմատիստ Արթուր Դավթյանին շնորհել է գրոսմայստերի կոչում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Դավթյանն իր մարզական կարիերայի ընթացքում բազմիցս դարձել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնությունների հաղթող և մրցանակակիր։
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ապրիլի 7-19-ն ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Դավթյանն առաջատարների շարքում է։






































