Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Titled Tuesday մրցաշարում, հայտնում է Chess.com-ը։
Նա հաղթել է 9-ը պարտիա անընդմեջ և 11 հնարավորից վաստակել 10 միավոր։ Վերջին 2 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 267 քայլ։
Անցած շաբաթվա հաղթող, իրանցի գրոսմայստեր Սինա Մովահեդը հավաքել է 9,5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը՝ շարունակելով գլխավորել գարնանային փուլը։ Երրորդ տեղում է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսին՝ 9 միավորով։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան նաև հայտնել է, որ Կատովիցեում ապրիլի 7-19-ն ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում Մարտիրոսյանն առաջատարների թվում է։ Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։ Մարտիրոսյանը վաստակել է 7 միավոր և կիսում է երրորդ հորիզոնականը։
Առաջատարների թվում է նաև հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 6,5 միավորով։
Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, ՖԻԴԵ-ն հայ շախմատիստ Արթուր Դավթյանին շնորհել էր գրոսմայստերի կոչում։






































