Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը։
Տղամարդկանց հավաքականում Հայաստանը կներկայացնեն Արտուշ Գրիգորյանը (65 կգ), Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ), Նարեկ Մկրտչյանը (79 կգ), Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ), Գագիկ Մկրտչյանը (+110 կգ)։
Կանանց հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ)։
Առաջնությունը կկայանա մայիսի 2-8-ը՝ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։






































