Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 2026 թվականի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները առաջատարների շարքում են, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի առաջին երկու խաղափուլից հետո չորս հայ շախմատիստ վաստակել է առավելագույն 2 միավոր։ Նրանց թվում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:
Նշվում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս պահպանում են բարձր հորիզոնականների համար պայքարելու հնարավորություններ։ 1,5-ական միավոր ունեն գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Նույնպիսի արդյունք են ցույց տվել նաև միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը և Արսեն Դավթյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանն ու Տիգրան Համբարձումյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է ապրիլի 7-19-ը։
Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...





































