Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկում Բուլղարիային գերազանցել է 17:9 հաշվով:
Մինչ այս Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե և 8 արծաթե մեդալ:




































