Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը ոսկե մեդալի համար պայքարում ուժերը չափել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջել 12:15 հաշվով:
Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում:
Թիրախ խառը վազք մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր էր դարձել Գոհար Հարությունյանը։ Տղամարդկանց թիմը դարձել էր թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիլիթ Մկրտչյանը, երկրորդ տեղն զբաղեցրել էր Յանա Հակոբյանը: Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել էր արծաթե մեդալի:




































