Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստներն առաջատարների շարքում են, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Masters շրջանային մրցաշարում 6 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն ունեն 4 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը:
Challengers շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը նույնպես ունի 4 միավոր և կիսում է երրորդ հորիզոնականը:
Futures շրջանային մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը վաստակել է 4,5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:






































