Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանն Իտալիայում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում կարճ ծրագրի համար վաստակել է 72,89 միավոր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պետրոսյանը հանդես է եկել երկրորդ համարի ներքո և ներկայացրել է մաքուր ծրագիր։ Նա ազատ ծրագրում հանդես կգա փետրվարի 19-ին։






































