Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:33

Ադրբեջանն «Արցախ» երաժշտության համար հայ գեղասահորդների ծրագրի դեմ բողոք է ուղարկել ՄՕԿ

Ադրբեջանն «Արցախ» երաժշտության համար հայ գեղասահորդների ծրագրի դեմ բողոք է ուղարկել ՄՕԿ

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես եկող հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության օգտագործման կապակցությամբ։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի կոմիտեն երաժշտական այդ ստեղծագործության կիրառումը համարել է «քաղաքական բնույթի» և իր դիրքորոշման մասին տեղեկացրել է ՄՕԿ-ին։

Դիմումում նշվում է, որ ըստ ադրբեջանական կոմիտեի՝ «նման տարրերը հակասում են օլիմպիական կանոնադրության սկզբունքներին, որոնք նախատեսում են քաղաքական և գաղափարական խորհրդանիշների անթույլատրելիություն»։

Ադրբեջանական կողմի վարկածով՝ Օլիմպիական խաղերը պետք է մնան քաղաքականությունից դուրս, իսկ ՄՕԿ-ը կոչված է ապահովելու մրցումների չեզոք բնույթը։

Իտալիայում փետրվարի 6-ի երեկոյան կմեկնարկեն ձմեռային Օլիմպիական խաղերը։ Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի 22-ը։ Մրցումներին կմասնակցի ավելի քան 2900 մարզիկ՝ 92 ազգային հավաքականից, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներ՝ չեզոք կարգավիճակով։ Ամենամեծ ներկայացվածությունը կունենան ԱՄՆ-ի, Կանադայի և Իտալիայի հավաքականները։ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+