Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հաղթանակ է տարել Ուկրաինայի ընտրանու նկատմամբ, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը մրցակցի նկատմամբ առավելության է հասել 2։1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը: Ուկրաինացիներից աչքի է ընկել Վլադիսլավ Պերվիեիևը:
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է:






































