Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթել է ամերիկացի Նիշեշ Բասավարեդիին և դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլ, հայտնել է Championat-ը։
Խաչանովը համոզիչ հաղթանակ տարել է երեք սեթում՝ 6:1, 6:4, 6:3: Խաղը տևել է 1 ժամ 58 րոպե: Խաչանովը մատուցել է 15 էյս, թույլ տվել մեկ կրկնակի սխալ և իրացրել 12 բրեյք-փոյնթից 5-ը։
Բասավարեդին մատուցել է 10 էյս, թույլ տվել 3 կրկնակի սխալ և չի հաղթել իր 4 բրեյք-փոյնթից ոչ մեկը։
Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի աշխարհի 36-րդ համարի տակ հանդես եկող արգենտինացի Սեբաստիան Բաեսի և աշխարհի 25-րդ համարի տակ հանդես եկող իտալացի Լուսիանո Դարդերիի խաղի հաղթողի հետ։
Հունվարի 20-ին Խաչանովը հաղթել էր ամերիկացի Ալեքս Միքելսենին և դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ։
Ավստրալիայի բաց առաջնությունը մրցաշրջանի առաջին «Մեծ սաղավարտի» մրցաշարն է, որն անցկացվում է Մելբուռնում։ Մրցաշարն ավարտվում է փետրվարի 1-ին: Գործող չեմպիոնն աշխարհի թիվ երկու ռակետ իտալացի Յաննիկ Սիններն է:






































