Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է ամերիկացի Ալեքս Միքելսենին և դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երկրորդ շրջան։
Հանդիպումը տևել է 3 ժամ 55 րոպե և ավարտվել է 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) վարկանիշում Խաչանովը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը, Միքելսենը՝ 38-րդը։
Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 242-րդ ռակետ ամերիկացի Նիշեշ Բասավարեդդին։ Խաղը կկայանա հունվարի 22-ին։ Թենիսիստները նախկինում հանդիպել էին 2025 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) առաջին շրջանում, որտեղ հաղթել էր Խաչանովը։
Australian Open-ը մրցաշրջանի առաջին «Մեծ սաղավարտ» մրցաշարն է, որի հանդիպումները անցկացվում են Մելբուռնում։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 1-ին։ Գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիններն է։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 74,89 մլն դոլար։
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ներկայումս մարզչական գործունեություն ծավալող Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ․ Championat.com-ի փոխանցմամբ՝ հայտնել է...
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով ոստիկանությունը...
Իսպանիայի ազգային հավաքականը երկրորդ անգամ նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային, հայտնել...
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել...
Հայաստանի հավաքականը հուլիսի 20-26-ը Տալինում կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մրցաշարին կմասնակցի 17 երկրի...
Դատախազությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու, երկու ամսով կալանավորված Դավիթ Ղազինյանի վերագրվող քրեական գործը մանդատների բաշխման օրը Հակակոռուպցիոն դատարան է...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news