Խառը մենամարտերում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը հայտնել է, որ վիրահատվել է՝ խնդրելով հետաձգել իր մասնակցությամբ նախատեսված մենամարտը։
Instagram-ի իր էջում Վարդանյանը նշել է, որ երիկամային կոլիկի նոպայից հետո ստիպված էր վիրահատվել՝ երիկամների քարերը հեռացնելու համար։ Այժմ տեղադրված է ստենտ, և Վարդանյանը չի կարողանա մարզվել մեկ ամիս։
Մարզիկը խնդրել է իր պրոմոութերային ընկերությանը՝ ACA-ին, Ալի Բագովի հետ փետրվարին պլանավորված մենամարտը հետաձգել մարտ կամ ապրիլ ամսին։
«Հիանալի մարզավիճակում եմ, անհամբեր սպասում եմ հարթակ դուրս գալուն և իսկապես հետաքրքիր, կատաղի և անզիջում մենամարտով ձեզ ուրախացնելուն»,- գրել է Վարդանյանը։






































