Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի գեղասահքի առաջնությունում կարճ ծրագրից հետո առաջատարն է, հայտնում է ՌԲԿ-ն։
Էթերի Տուտբերիձեի 18-ամյա ուսանողուհին իր ելույթի համար վաստակել է 86.52 միավոր։ Մարզուհին իր ազատ ծրագիրը կներկայացնի դեկտեմբերի 20-ին։
Պետրոսյանը և Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին Պեկինում հաղթել էին որակավորման մրցաշարում, իսկ նոյեմբերի 27-ին դարձել առաջին ռուս մարզիկները, որոնք ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովի կողմից ընդունվել են 2026 թվականի Օլիմպիական խաղերին։ Պետրոսյանը Ռուսաստանի գործող չեմպիոնն է։






































