Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով 2025 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Անվանակարգի հաղթողը հայտարարվել է Դոհայում կայացած արարողության ժամանակ։
28-ամյա հարձակվողը 2025 թվականին հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում: Սեպտեմբերին Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն ստացել էր «Ոսկե գնդակը»:






































