Վրաստանի Փոթի քաղաքում տեղի ունեցած 18th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup-2025 շախմատի միջազգային փառատոնին հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հակոբ Հակոբյանը 6 միավորով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում, իսկ Ալբերտ Աղազարյանը հաղթել է մինչև 1900 վարկանիշ ունեցողների պայքարում: Համլետ Հարությունյանն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում: Կանանց պայքարում հաղթել է Աննա Գևորգյանը։
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել Հայկ Աղայանը, իսկ 60+ տարեկան վետերանների պայքարում 1-ին հորիզոնականն զբաղեցրել է Մամիկոն Մարտիրոսյանը։
Ա խմբում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, Մենուա Հակոբյանը՝ 4-րդ հորիզոնականը: Բ խմբում Միքայել Հովհաննիսյանը զբաղեցրել է 5-րդ, Գ խմբում Արթուր Վարդևանյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, Ե խմբում Վահան Աբգարյանը՝ 2-րդ հորիզոնականը:
Ֆեդերացիայից հավելել են, որ մրցաշարի շրջանակներում տեղի է ունեցել նաև երկու կայծակնային շախմատի մրցաշար, որոնցից առաջինում հաղթող է ճանաչվել Դավթյանը: Ռուբեն Իշխանյանն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում: Երկրորդ մրցաշարում միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







